Չինաստանի Ցզյանսիի նահանգում 86 տարեկան կինը ճենապակուց տուն է կառուցել՝ նախագծում ներդնելով 6 մլն յուան կամ շուրջ 900 հազար դոլար: Ճենապակու 60 հազար տարրերից բաղկացած «երազանքների պալատը» կառուցելու համար թոշակառուն ստիպված է եղել վաճառել ոսկե և արծաթե զարդերը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Սինպին գյուղի բնակչուհին երկար տարիներ պալատ ստեղծելու պլաններ էր կազմում: Կինն ինքնուրույն է կատարել օբյեկտի շինարարական գծագրերը և նախագծի ֆինանսավորման համար վաճառել և իր զարդերից մի քանիսը:
Պալատի կառուցման համար նա ծախսել է մոտավորապես 900 հազար դոլար: Կառուցումը շարունակվել է հինգ տարի:
Կլորավուն շենքը բաղկացած է երեք մակարդակներից, յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտավորապես 37 քառակուսի մետր: Օբյեկտն արդեն դարձել է տեղի տեսարժան վայրերից մեկը, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների:
Թոշակառու կինը ծրագրում է ևս մի քանի ճենապակե տներ կառուցել երկրում:









































