ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի և ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:
Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին:
Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ` ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի և Հայաստանի առևտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում:
Այս առումով երկուստեք կարևորվել է 2013-ի սեպտեմբերին Երևանում կայանալիք հայ-հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ` կարող է խթանել նոր կապերի հաստատումը:










































