Չիլիում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ առաջին փրայմերիզը, որի ընթացքում քաղաքացիները նախագահի թեկնածու են ընտրել 2 հիմնական դաշինքներից, որոնք նոյեմբերին կմասնակցեն ընտրություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը առաջ է անցել ընդդիմադիր «Նոր մեծամասնություն» դաշինքի իր մրցակիցներից:
«Հանուն Չիլիի» իշխող կոալիցիայում նախնական արդյունքները վկայում են, որ լարված պայքար է ընթանալու 2 նախկին նախարարների՝ Անդրես Ալյամանդոյի և Պաբլո Լոնգուեյրոյի միջև:











































