Օսկարակիր դերասան Մեթյու Մաքքոնահին դարձել է Օսթինում Տեխասի համալսարանի դասախոս։ Այս մասին հայտնում է The Wrap-ը։ Այս աշնանը հոլիվուդյան դերասանը ռեժիսոր Գերի Ռոսի հետ կվերադառնա հարազատ բուհ՝ ուսանողներին կինոարտադրության մասին պատմելու համար։
Պարապմունքներին կարող է մասնակցել 30 ուսանող։ «Ջոնսի ազատ նահանգը» ֆիլմի օրինակով, որի ռեժիսորն է Ռոսը, իսկ գլխավոր դերով հանդես է գալիս Մաքքոնահին, սովորողները բազում տեղեկություններ կստանան կինոյի ստեղծման մասին։










































