Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է ամերիկուհու, որը հետապնդել է բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգին և սպառնացել սպանել նրան: Այս մասին հայտնում է Opinion թերթը:
Հաղորդվում է, որ Նորվեգիայում ապրող 41-ամյա ամերիկուհին ժամանել է Արոնա (Կանարյան կղզիների ինքնավար համայնք), երբ իմացել է, որ Հոքինգը մասնակցում է այնտեղ անցկացվող գիտական փառատոնին: Կնոջը ձերբակալել են հյուրանոցներից մեկում՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ ֆիզիկոսը պետք է մամլո ասուլիս տար:
Նշվում է, որ ամերիկուհին մի քանի տարի սոցցանցերում սպառնալիքներ է ուղարկել գիտնականի հասցեին: Չի բացառվում, որ կինը տառապում է հոգեկան խանգարմամբ: Ձերբակալվածը կկանգնի դատարանի առաջ:











































