«Կամխուտ» և Ալագյազ» զորավարժարաններում հուլիսի 1-ին ավարտվել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների դաշտային ելանցը, որի ընթացքում գործի Էին դրվել մինչեւ 1,5 հազար զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխինկա:
Ռազմակայանի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ դաշտային ելանցի ընթացքում մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները կատարել են պաշտպանության և հարձակման ժամանակ երկկողմ մարտավարական մարտի վարժություններ՝ «Նավոդչիկ-2» և «Օռլան-10» անօդաչու թռչող ապարատների հետախուզության եւ դիտարկման արդի համալիրների կիրառմամբ:
Միավորման զինծառայողները նաև կատարել են կրակային, մարտավարական, ռազմաբժշկական և հատուկ տեսակների պատրաստությունների, մարտական մեքենաների վարման վարժություններ՝ օրվա ցերեկային ու գիշերային ժամերին՝ բարձրլեռնային «Էքստրեմալ» պայմաններում:
Ստորաբաժանումների դաշտային պարապմունքներն անցել են հուլիսի կեսերին կայանալիք ընդգրկուն մարտավարական վարժանքների նախապատրաստման շրջանակներում, որոնց կմասնակցի ռազմակայանի ամբողջ անձնակազմը:










































