Մադրիդի «Ռեալ»-ի և ՈՒելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Բելգիայի հետ սպասվող հանդիպման մասին:
«ՈՒելսի հավաքականը լուրջ պատճառներ ունի, որպեսզի վստահ մոտենա Բելգիայի հետ խաղին: Մենք շատ լավ ենք ճանաչում Բելգիայի հավաքականին, և վստահ եմ՝ կարող ենք հաղթանակ տոնել:
Բելգիան ֆավորիտ է այս խաղում, սակայն դա չի խանգարում մեր թիմին», – ասել է Բեյլը:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի ¼ եզրափակչի ՈՒելս – Բելգիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:









































