Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Լեհաստանի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Պորտուգալիան արժանի հաղթանակ տոնեց լեհերի նկատմամբ: Վստահ եմ՝ մենք լավ հանդիպում անցկացրեցինք և դեռ անելու բան ունենք այս մրցաշարում:
Լեհաստանը հզոր թիմ է, որը գիտի՝ ինչպես կանգնեցնել իր մրցակցին, սակայն մենք ավելի շատ պահեր կարողացանք ստեղծել, քան նրանք», – ասել է Սանտուշը:









































