Լոնդոնի «Արսենալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնին հայտնվել է Մյունխենի «Բավարիա»-ի թիրախում:
Bild-ի հաղորդմամբ՝ 30-ամյա Կոսյելնիի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Բավարիա»-ի տեխնիկական տնօրեն Միխայել Ռեշկեն, ով կարծում է, որ ֆրանսիացին Մյունխենում կդառնա Մաթս Հյումմելսի և Ժերոմ Բոատենգի արժանի փոխարինողը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոսյելնիի ծառայություններով հետաքրքվում է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:
Նշենք, որ Լորան Կոսյելնիի գործող պայմանագրի ժամկետն «Արսենալ»-ի հետ լրանում է 2017 թվականի ամռանը:






































