ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման շարասյանը իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքի մոտ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։
Ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 200 ավտոմեքենա։ Այդպիսով օգնություն է ցուցաբերվել իրաքցի զինվորականներին զավթման փորձերից այդ տարածքները պահելու գործում։
Կոալիցիայի երկու օդաչուներ հունիսի 29-ի գիշերը նկատել են երկու երկար շարասյուներ, որոնք դուրս էին գալիս Ֆալուջայից, և հարվածներ են հասցրել դրանց։
Էռնեստի խոսքով՝ ոչնչացվել են ավելի քան 150 մեքենաներ մի շարասյան մեջ և ևս ավելի քան 50-ը՝ երկրորդում։
Ավելի վաղ իրաքցի ավագ զինվորական հրամանատարը հայտարարել էր, որ Էլ-Ֆալուջայում անցկացված մեկամսյա գործողության ընթացքում սպանվել է ԴԱԻՇ-ի մոտ 2500 գրոհային։









































