Ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների վերաբերյալ գաղտնի տեղեկությունների հրապարակումը կշարունակվի՝ անկախ նրանից, թե Էդվարդ Սնոուդենի պատմությունն ինչ ավարտ կունենա: Այդ մասին կիրակի ABC-ին տված հարցազրույցում հաղորդել է Wikileaks կայքի հիմանդիր Ջուլիան Ասանժը:
«Գործընթացն արդեն հնարավոր չէ կանգնեցնել այս փուլում»,- ասել է Ասանժը:
Wikileaks կայքի հիմնադիրը հանդես է եկել Սնոուդենի աջակցությամբ:











































