Tasnim գործակալության փոխանցմամբ` Թեհրանը, Մոսկվան և Դամասկոսը ստեղծել են Սիրիայի իրավիճակի մոնիտորինգի խումբ: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հունիսի 27-ի հանդիպման արդյունքում:
Պատրուշևը հունիսի 27-ին Մոսկվայում Շամհանիի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում իրավիճակը Սիրիայում և Աֆղանստանում, հայտնել է ՌԴ ԱԽ մամլո ծառայությունը:








































