Tuesday, 23 06 2026
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը

Արևմուտք-Ռուսաստան. Ո՞վ կգծի Հայաստանի «ճանապարհային քարտեզը»

Գրեթե բոլոր քաղաքական ուժերի վարքագծում այսօր նկատելի է, որ նրանք ինչ-որ առումով կամովին հայտնվել են արտաքին գործընթացների ազդեցության տակ` այդպիսով փորձելով նվազեցնել բարդագույն կացության և մարտահրավերների առաջ հայտնված Հայաստանի ապագայի համար իրենց պատասխանատվության ծանր բեռը` իշխանությունն իր մասով (ներառյալ իշխանամերձ ուժերն ու տարբեր արբանյակները), իսկ ընդդիմությունն էլ իր մասով (ներառյալ ընդդիմություն համարվող ուժերը): Այդ պարագայում կարևոր հարցադրումներից մեկը դառնում է այն, թե ի վերջո արտաքին քաղաքական գործընթացներ նախաձեռնող միջազգային քաղաքական կենտրոններից ո՞ր մեկն է գերակա լինելու Հայաստանի համար՝ Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը: Այժմ նկատելիորեն տեսանելի է Ռուսաստանի գերակայությունը Հայաստանին վերաբերող խնդիրներում: Դրա վկայություն կամ կնիք դիտվեց Սերժ Սարգսյանի հայտնի «և-և»-ի մասին ելույթը Լեհաստանում: Քաղաքական դաշտի ոչ միանշանակ արձագանքն էլ իր հերթին վկայում է, որ Հայաստանի գոնե խորդարանում ներկայացված քաղաքական ուժերը, գրեթե առանց բացառության, ընդունում են կամ պատրաստ են ընդունել Ռուսաստանի գերակայությունը` անկախ այն բանից, թե որքանով են դա անում ի խորոց սրտի, և որքանով են անում պարզապես ելնելով քաղաքական կոնյունկտուրայից: Տվյալ պարագան հուշում է, որ առաջիկա գործընթացներում թելադրողը լինելու է Ռուսաստանը, և Մոսկվան է գծելու Հայաստանի առաջիկա մի քանի տարիների «ճանապարհային քարտեզը»: Համենայնդեպս, նկատելի է, որ քաղաքական դաշտն էլ այդ համոզումին է:

Իշխանության պարագայում հպատակությունը Ռուսաստանին և ռուսական նախաձեռնություններին` ամենևին էլ նորություն չէ: ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը» սիրով ընդունել են ռուսական դոմինանտության հայտը և իրենց բոլոր մտավոր ու քարոզչական ռեսուրսները ի սպաս են դրել այդ իրողությունը որպես Հայաստանի փրկություն ներկայացնելու գործին: Ռուսական դոմինանտությունն արձանագրում է նաև այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն և նրա կցորդ Հայ Ազգային Կոնգրեսը, որը դրանից էլ ելնելով կառուցում է իր մարտավարությունը, Ռուսաստանին հռչակելով հետագա զարգացումների տնօրեն, այդ համատեքստում, բնականաբար, տարբեր քաղաքական շարժերով փորձելով իր պատրաստակամությունը հայտնել այդ տնօրենի ենթակայության տակ աշխատելու առումով և կասկած չկա, որ 120-ամյա «ծերուկը» դեմ չէր լինի, եթե իր կենսաթոշակը Ռուսաստանը տար: Կարծես միանշանակ է իրավիճակը միայն «Ազատ դեմոկրատների», «Ժառանգության», «Հանրապետության» և մի քանի անհատ քաղաքական գործիչների դեպքում, որոնք առանց թաքցնելու արտահայտել են իրենց դիրքորոշումը Հայաստանի եվրաինտեգրացիայի մասին:

Այդպիսով, կարծես թե ակնհայտ է դառնում, որ ռուսները տիրել են քաղաքական դաշտին ու պրոցեսներին: Սակայն քաղաքականությունը բավական նուրբ երևույթ է և ունի ոչ միայն արտաքին դրսևորումներ, այլ նաև ներքին լուրջ շերտեր, որոնց համար արտաքին դրսևորումները հաճախ ունենում են ընդամենը խորքային առումով առավել հաջող մանևրելու հնարավորություն ընձեռող դերակատարում: Բանն այն է, որ Հայաստանում կատարվող գործընթացները, ինչպես քաղաքական ցանկացած գործընթաց, պետք է դիտարկել ոչ միայն տվյալ պահի կամ միջնաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով: Այդ պայմաններում, անգամ տվյալ պահի իրողությունները սկսում են որոշակիորեն այլ լույսի ներքո ընկալվել: Մասնավորապես` երբ մենք փորձում ենք, այդուհանդերձ, ստանալ մի պարզ հարցի պատասխան, թե արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտում ունի ինստիտուցիոնալ կայուն ներկայություն, ապա պատասխանը, թերևս, բացասական է: Չնայած Ռուսաստանի հետ Հայաստանի քաղաքական դաշտին կապող տնտեսա-քաղաքական բազում թելերին, այդուհանդերձ ինստիտուցիոնալ իմաստով այդ տիրույթում վակուում է, այն դեպքում, երբ Արևմուտքը Հայաստանի հետ աշխատում է հայաստանյան կյանքի տարբեր ոլորտների հետ անմիջական առնչություն ունեցող և տարեցտարի զգալի դերակատարում ստանձնող միջազգային կառույցների միջոցով, լինի դա օժանդակություն քաղաքացիական կազմակերպություններին, հասարակական սեկտորին, տնտեսական դաշտին, թե քաղաքական սուբյեկտներին, որոնք տարատեսակ ներգրավվածություններ են ունենում ձևով համաշխարհային, իսկ բովանդակությամբ արևմտյան բնույթի տարբեր կառույցների աշխատանքներում:

Այսինքն` նկատելի է, որ եթե Ռուսաստանը փորձում է առաջ շարժվել «շինությունները» տնօրինելու ճանապարհով, Արևմուտքը կամաց-կամաց տնօրինություն է հաստատում տարածքի վրա: Ընդ որում` շինությունն առավել տեսանելի լինելով հանդերձ, այդուամենայնիվ, գտնվում է տարածքի վրա, ոչ թե օդում, այսինքն` կախված է տարածքից: Եվ այդ գիտակցումը, թերևս, երբեք չի լքում Հայաստանի ներքաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր «շինություններին»: Այսօր Ռուսաստանին հպատակվելու պատրաստակամությամբ հանդերձ, վաղը նրանք նույն պատրաստակամությամբ կարող են շուռ գալ Ռուսաստանի դեմ, երբ Արևմուտքը կլուծի տարածքի լիակատար հսկողության հարցը: Իսկ այդ հարցն Արևմուտքը լուծում է արժեքային էքսպանսիայի միջոցով` տարածելով արժեքներ, որոնք քաղաքացիներին խոստանում են բարեկեցիկ և արժանապատիվ կյանք, զարգացում: Այդ տեսանկյունից Ռուսաստանը Հայաստանում ունի լրջագույն խնդիրներ, հատկապես երիտասարդ բնակչության շրջանում, որը ավելի արագ և խորքային է ընկալում արևմտյան արժեքների նպատակահարմարությունը: Ռուսաստանի շանսը այդ պարագայում սեփական քաղաքականության արդիականացումն է: Միայն դրա արմատական վերանայման պարագայում Ռուսաստանը կարող է շանս ստանալ ժամանակի մեջ Հայաստանում իրապես մրցակցել Արևմուտքի հետ և ունենալ առավելության հասնելու շանս: Ներկայումս այդ շանսը հավասար է գրեթե զրոյի, իսկ գերակայության և հաղթանակների մասին վկայող արտաքին դրսևորումները ընդամենը էլ ավելի են ամրացնում այն շղարշը, որի տակ անաղմուկ իր գործն է առաջ տանում Արևմուտքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում