Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության հասցեին արված սպանության սպառնալիքների հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Գործի հարուցման առիթ են հանդիսացել Facebook-ում շաբաթաթերթի էջում մի շարք հաղորդագրությունների հրապարակումն ու մի քանի անգամ հունիսի կեսերին փոստով ստացված սպառնալից ուղերձները։
Դատախազությունում կարծում են, որ Charlie Hebdo-ի մի քանի աշխատակիցների իսկապես վտանգ է սպառնում։ Գործը փոխանցվել է ոստիկանության ստորաբաժանում, որը հետաքննում է անձի դեմ հանցագործություները։
Նոր սպառնալիքները ստացվել են լրագրողների վրա հարձակումից հետո 1.5 տարի անց։ 2015 թվականի հունվարի 7-ին երկու ահաբեկիչ եղբայրներ կրակել էին շաբաթաթերթի 11 աշխատակցի ու 1 ոստիկանի։







































