Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու:
Ընդգծվում է, որ Մամեդյարովն այդ հայտարարությունն արել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Նրա այցից կախված կլինի, թե արդյոք տեղի կունենա՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նախագահների հերթական հանդիպում, թե՞ ոչ»:









































