Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը:
Դատարանն այսօր մերժեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց էին ներկայացրել և Ռուսաստանից պահանջում էին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով բարոյական վնասի փոխհատուցում:
Լուսանկարը՝ Photolure-ի











































