Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում վերջին շրջանում պատգամավորների միջև անընդհատ ծագող վիճաբանություններին և երեկ տեղի ունեցած միջադեպերին՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց. «Ես դա չեմ գնահատում: Ես գտնում եմ, որ ընդդիմությունը ընդդիմության դեմ որևէ խոսակցություն չպետք է ունենա, վսյո՛»:
Հիշեցնենք, որ այս օրերին ԱԺ արտահերթ նստաշրջանում բուռն քննարկումներ էին ընթանում: Նախօրեին ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև վիճաբանություններ տեղի ունեցան, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ և վիրավորանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































