Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել Անգլիայի ազգային հավաքականը:
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել դիտարկել Լորան Բլանի թեկնածությունը Անգլիայի երիտասարդ հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութհեյթից մերժում ստանալուց հետո:
Նշենք, որ Լորան Բլանը տիրապետում է անգլերեն լեզվին, քանզի 2001-2003 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:









































