Էնդի Ուորհոլի «Մաո» կտավը դարձել է Լոնդոնում Bonhams աճուրդի տան կողմից անցկացված ժամանակակից և հետպատերազմյան շրջանի արվեստի գործերի աճուրդի թոփ լոտ։ Նկարը վաճառվել է ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգով՝ հայտնում է RIA Novosti-ն։
Արժեքով երկրորդ տեղում է ծագումով չինացի ֆրանսիացի գեղանկարիչ Չժաո Ուցզիի «Անանուն» գործը, որը վաճառվել է 542,5 հազար ֆունտով։
Թոփ-լոտերի եռյակը եզրափակում է Դեմիան Հերսթի «Անանունը», որը վաճառվել է 314.5 հազար ֆունտով։









































