Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրվում է անգլիական «Լեսթեր»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով:
Նշվում է, որ Իտալիայի չեմպիոնը պատրաստ է շուրջ 25 միլիոն եվրո վճարել Կանտեի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ Կանտեն նախորդ մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:








































