Saturday, 04 07 2026
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Ու՞մ երաժշտության տակ է պարում կառավարությունը

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը երեկ հայտարարել է, որ եթե Հարկային օրենսգիրքը ընդունվի, ապա այն մեծ օգուտներ կբերի Հայաստանին, կապահովի բյուջետային եկամուտներ, որոնք կուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը, որոնց ուղղությամբ Հայաստանում ներդրումներ չեն կատարվում: Հայաստանը եկամուտների կարիք ունի, հայտարարել է ԱՄՀ պաշտոնյան:

Իհարկե, ոչ ոք չի կարող սա վիճարկել, Հայաստանն իսկապես ունի եկամուտների, ներդրումների, հատկապես հենց ենթակառուցվածքային ներդրումների կարիք: Սա գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, սակայն ի՞նչ կապ ունի սրա հետ Հարկային օրենսգիրքը, որն առաջացրել է գործնականում ամբողջ բիզնես դաշտի դժգոհությունը՝ բացառությամբ, իհարկե, նրանց, որոնց համար բիզնեսը դա իշխանական լծակներն են: Այսինքն՝ հարկային օրենսգրքից դժգոհ չեն միայն այն մարդիկ, որոնք առանց այդ էլ հարկ չեն վճարում և չեն վճարելու նաև նոր օրենսգրքի պայմաններում:

Փոխարենը՝ նրանք, ովքեր այսօր վճարում են և մի կերպ կարողանում գոյատևել արտոնյալ բիզնեսների կողքին, Հարկային նոր օրենսգրքի պայմաններում վճարելու են էլ ավելի: Այսինքն՝ Հարկային նոր օրենսգիրքը, ըստ էության, ամբողջ երկրի համար դառնալու է լրացուցիչ բեռ, եթե երկրում չկա արդարացի կառավարում, կոռուպցիայի դեմ իրական պայքար, անկախ դատական համակարգ և դրանով պաշտպանված տնտեսական ազատ մրցակցություն:

Ահա, այստեղ է առանցքային խնդիրը, որը ԱՄՀ պաշտոնյան անտեսում է կա՛մ պարզապես իրավիճակին հանգամանալից չտիրապետելու, կա՛մ էլ պարզապես այլ մոտիվների պատճառով:

Բոլոր դեպքերում, ըստ էության, ստացվում է, որ արդարացի են այն դժգոհությունները և կասկածները, որ Հարկային նոր օրենսգրքի ներկայիս տեսքով ընդունումը խրախուսվում է հենց միջազգային ֆինանսական կառույցների կողմից, և նրանք են, այսպես ասած, թև տալիս Հայաստանի կառավարությանը: Ու քանի որ Հայաստանի կառավարությունը երկիրը պահում է նրանց վարկերով, պարտքերով, ապա, բնականաբար, պարում է այն երաժշտության տակ, որը պատվիրում են միջազգային ֆինանսական կառույցները: Դրա արդյունքում Հայաստանը կանգնած է Հարկային մի օրենսգրքի առաջ, որն ըստ էության ստիպելու է ողջ երկրին վճարել ավելին, որպեսզի պահվի Հայաստանում իշխող համակարգը:

Այս իրավիճակը ամենևին զարմանալի չէ: Բանն այն է, որ սեփական քաղաքացիների ձայնը խեղդող իշխանությունը ստիպված պետք է լսի ձայներ, այսպես ասած, արտաքին աշխարհից: Իհարկե, այդ ձայների մեջ կան շատերը, որոնք լսելը կարող է իրապես բարենպաստ ազդեցություն ունենալ Հայաստանի համար: Օրինակ՝ արտաքին աշխարհից ԱՄՆ-ը, Եվրամիությունը Հայաստանին հորդորում են, պահանջում են պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարել մարդու իրավունքների և ազատությունների համար, պայքարել բարեփոխումների համար: Բայց Հայաստանի կառավարությունն, իհարկե, այդ ձայների փոխարեն, այսպես ասած, լսում է նրանք, որոնք խրախուսում են հասարակության, բիզնեսի վրա հարկային բեռի ավելացումը՝ ըստ էության դրանով իսկ կամա, թե ակամա նպաստելով քրեաօլիգարխիկ համակարգի արտոնյալ կարգավիճակի, այսպես ասած, լեգիտիմացմանը: Այդ ձայները Հայաստանի կառավարության համար «շարականներ» են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում