Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Էրնանդեսի կարծիքով` Կոնֆեդերացիաների գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչում ֆավորիտներ չկան: Երկու թիմերի շանսերը հավասար կարելի է գնահատել:
«Մեր թիմի համար հաղթանակների 5-ամյա ցիկլը հպարտության առիթ կհանդիսանա: Այն վկայում է մեր ֆուտբոլիստների տաղանդի մասին: Աստված տա, որ «Մարականա» մարզադաշտում մենք հերթական հաղթանակը տոնենք:
Ասեմ, որ մենք և բրազիլացիները հավասար շանսեր ունենք: Երկու հավաքականների ֆուտբոլիստներն էլ լավագույն մարզավիճակում են: Բրազիլացիները միայն մեկ առավելություն ունեն` խաղում են սեփական հարկի տակ»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:







































