Ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիան կարող է ապավինել Ռուսաստանի անվերապահ աջակցությանը: Հատկապես այդ ոլորտում փոխգործակցությամբ կարող է վերականգնվել ռուս-թուրքական համագործակցությունը, համարում է ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը, հայտնում է RIA Novosti-ն:
«Անշուշտ, իր ներքին խնդիրները Թուրքիան պետք է լուծի ինքը: Սակայն ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությանը նա կարող է ապավինել անվերապահորեն: Մտածում եմ, որ հատկապես այդ ոլորտում փոխգործակցությունը թույլ կտա փլատակներից մաքրելու համագործակցության ճանապարհը այլ ոլորտներում»,- ասել է սենատորը լրագրողներին:








































