ՈւԵՖԱ-ն անակնկալ դոպինգ ստուգում է անցկացրել ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի ճամբարում։
Արյան և մեզի անալիզ են հանձնել Կինգսլի Կոմանը, Պատրիս Էվրան, Բլեզ Մատյուիդին և Մուսա Սիսոկոն։ Ավելի վաղ նման անակնկալ ստուգման էր ենթարկվել Իսպանիայի ընտրանին։
Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցն է մրցաշարի իսկական հայտնություն դարձած Իսլանդիայի ընտրանին։








































