Համացանցում ժողովրդականություն է հավաքում 6-ամյա հնդիկ Նիհալ Ռաջի խոհարարական բլոգը։ Տարբեր կերակրատեսակներ պատրաստելու գործընթացով հոլովակները նա հրապարակում է YouTube-ում՝ Kicha ստեղծագործական կեղծանվամբ։ Այս մասին հայտնում է Mashable-ը։
Կիչայի գլխավոր հիթ է դարձել հոլովակը, որում նա պաղպաղակ է պատրաստել. Facebook-ը տեսանյութի նկատմամբ իրավունք ստանալու համար 2000 դոլար է վճարել, իսկ YouTube-ում տեսագրությունը մոտ 60 հազար դիտում է հավաքել։
Տղան խոհարարությամբ է տարվել 4 տարեկանից՝ ոգեշնչվելով այն բանից, թե ինչպես է պատրաստում խոհարար մայրը։








































