Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ փոխել որոշումն ու վերադառնալ Արգենտինայի հավաքական։ Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն։
Մեսսին Նման որոշում է կայացրել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականից կրած պարտությունից հետո։ Արգենտինացիները զիջել էին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, իսկ Մեսսին չի իրացրել իր հարվածը։
Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականը լքելու մասին հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել։ Շատերը, այդ թվում և Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, Մեսսիին խնդրել են փոխել որոշումը։










































