Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի բոլոր հակառակորդները այսօր պետք է դուրս գան երկրի տարբեր քաղաքների փողոցներ, որպեսզի նախագահին ստիպեն արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել: Նման կոչով շաբաթ օրը ելույթ է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Ադ-Դուստուր» կուսակցության ղեկավար Մուհամմեդ Ալ-Բարադեյը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Եգիպտոսում բոլորը պետք է հայտարարեն նոր ընտրություններ անցկացնելու ցանկության մասին և վերականգնեն այն տան հիմքի կառուցումը, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին տնօրենը:
«Մենք կարծում ենք, որ հայտնվել ենք փակուղում: Երկիրը կործանման շեմին է ոչ միայն այն պատճառով, որ նախագահը «Մուսուլման եղբայրներից է», այլև որովհետև ռեժիմը կայացած չէ:
Մենք Մուրսիին թույլ ենք տվել երկիրն առաջ տանել, բայց նա դրան ընդունակ չէ: Երկիրն անկում է ապրում, դա հեղափոխություն չէ»,- հայտարարել է Ալ-Բարադեյը:







































