Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի նախագահական ապարատում լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները շատ դրական զրույց են ունեցել:
Հաղորդվում է, որ կողմերը հեռախոսազրույցի արդյունքներով հանդես կգան գրավոր հայտարարություններով: Հեռախոսազրույցը նախաձեռնել է ռուսական կողմը: Այն տևել է մոտ 40 րոպե:




































