Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան մերժել է «Բարսելոնա»-ի առաջարկը: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Գուստավո Մասկարդին:
«Երբ շփվում եմ Պաուլոյի հետ, հասկանում եմ, որ նա ճիշտ ուղի է ընտրել: Մեկ տարի առաջ նրա տրանսֆերը ցանկանում էին գնել «Միլան»-ը և «Ինտեր»-ը: Բայց Պաուլոն ճիշտ որոշում կայացրեց` ընտրելով այն ակումբը, որն ավելի շատ երաշխիքներ էր տալիս: «Յուվենտուս»-ում նրա կարիերան նոր է սկսվում:
Վերջին ամիսների ընթացքում «Բարսելոնա»-ն ակտիվորեն հետաքրքրվում է Դիբալայի ծառայություններով: Կատալոնացիները Պաուլոյի տրանսֆերի դիմաց առաջարկում էին 2 անգամ ավելի, քան ժամանակին վճարել էր «Յուվենտուս»-ը, այսինքն շուրջ 80 մլն եվրո: Սակայն Դիբալան մտածեց, որ դեռ պետք է ամրապնդի իր դիրքերն այստեղ»,- Gazzamercato-ը մեջբերում է Դիբալայի գործակալի խոսքերը:








































