Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Այս ամենը դավաճանություն է և վնասարարություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

– Տիկին Փոստանջյան, թեև իշխանության ներկայացուցիչները, Հանրապետական խմբակցության ղեկավարը նշում էին, որ հավանաբար ՀՕՊ համաձայնագիրը այս արտահերթ նստաշրջանում չի ընդգրկվի, այնուամենայնիվ, այն ընդգրկվեց այս արտահերթ նիստում: Ի՞նչ է սա նշանակում: Կա՞ն կոնկրետ պահանջներ: Կարծեք թե այս ամենը համընկավ Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից հետո ստեղծված իրավիճակին, կապ տեսնո՞ւմ եք այս ամենի միջև, և ինչո՞ւ հիմա ՀՕՊ համաձայնագիրը բերվեց ԱԺ, երբ խոսվում էր, որ հնարավոր է՝ այն աշնանային նստաշրջանում քննարկվի:

– Ոչ միայն կապը տեսնում ենք, այլ այդ կապը միանշանակ է, դա փաստարկված է, որովհետև սկզբնական շրջանում այնպես էին ներկայացնում, որ սա ուղղակի փաստաթուղթ է, որը սովորական ընթացակարգով կներառվի ԱԺ մեծ օրակարգ, ապա քառօրյա օրակարգ, մինչդեռ, փաստորեն, որոշակի բանակցություններ էին տեղի ունենում, և, այնուամենայնիվ, քառօրյա օրակարգում այս փաստաթուղթը չքննարկվեց, դեռ ավելին՝ եղավ մեկ արտահերթ նստաշրջան, այնտեղ նույնպես չքննարկվեց, և հիմա պետք է քննարկվի միայն այն հանգամանքից հետո երբ Ս. Սարգսյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, և այնտեղ ձեռք բերվեցին որոշ պարտավորություններ, և այդ պարտավորությունների մեջ է մտնում այս համաձայնագրի վավերացումը ևս:

– Ականատես ենք եղել, թե Եվրասիական տնտեսական միության անդամակցության փաստաթուղթն ինչպես քննարկվեց ԱԺ-ում, այս անգամ ի՞նչ ակնկալիքներ կան՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, և ընդհանրապես՝ Դուք այս համաձայնագրի հետ կապված ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Սա գումարվելու է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ընդհանուր առմամբ՝ հայ ժողովրդի սպառնալիքների ցանկին, որովհետև եթե դու զիջում ես քո հնարավորությունները մեկ այլ օտար պետության, որոնք ռազմավարական հնարավորություններ են, ապա դու վտանգում ես քո ամբողջ ազգային անվտանգության համակարգը, սա, փաստորեն, գումարվելու է այդ սպառնալիքներին, մենք շատ հարցերում անթույլատրելի զիջումներ ենք թույլ տվել, և սրան գումարումը այս համաձայնագրի տեսքով, նշանակում է՝ մենք մեզ դարձնում ենք լրացուցիչ խոցելի:

– Այս կարծիքի հետ չհամաձայնողները պնդում են, որ փաստաթուղթն ուշադիր ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ մենք մեր ինքնուրույնությունը որևէ կերպ չենք զիջում, մեր օդային ուղիները մենք ենք վերահսկելու, մենք ինքնուրույն ենք որոշում կայացնելու, ավելին՝ ԼՂՀ անվտանգության հետ կապված էլ խնդիր չի լինելու, որովհետև մենք ենք նրա անվտանգության երաշխավորը: Դուք ուսումնասիրելով՝ ո՞ր դրույթներն է, որ որևէ կերպ չեք ընդունում:

– Նախ պետք է ասեմ, որ որևէ մեկն այլևս այս իշխանությունների որևիցե մի հիմնավորման չի հավատում, որովհետև տարիներ շարունակ նրանք ստել են, նրանց սուտը բացահայտվեց ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում, քանի որ լայն հանրությունը, որը տեղյակ չէ, թե ինչ տիպի փաստաթղթեր են և խորքային իմացություն չունի փաստաթղթային հարաբերությունների և պարտականությունների վերաբերյալ, այս պատերազմի ժամանակահատվածում հանրությունն ինքը զգաց, թե ինչպիսի պարտավորություններ է ստանձնել Ռուսաստանը հայ ժողովրդի անվտանգության վերաբերյալ և այդ պարտավորությունները չի կատարել: Հետևաբար, հաշվի առնելով այս ամենը, գումարել ևս մեկ նման փաստաթուղթ այս ամենին, դա ուղղակի դավաճանություն է և վնասարարություն:

– Իշխանությունը չի՞ գիտակցում, թե՞ գիտակցելով է այս քայլը կատարում, քանի որ այլ ճար չունի:

– Ես կարծում եմ՝ իշխանությունը քաջ գիտակցում է ամեն ինչ, որոշները, կարող եմ ասել, որ ենթակա են և դուրս չեն եկել ենթակա լինելու իրենց կարգավիճակից, իսկ որոշներն էլ դեռ իներցիայով շարունակում են սպասարկել այս ապօրինի իշխանության գործունեությունը:

– Ակնհայտ է, որ ծանոթ կլինեք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, հետաքրքիր է՝ այդ հանդիպումից հետո ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Երբ արդեն Կազանյան փաստաթուղթն է հրապարակվում, Ս. Սարգսյանն է հայտարարում, որ ինքը համաձայն է եղել այդ փաստաթղթի հետ, ինչը ենթադրում է տարածքների զիջում, երբ, փաստորեն, հանրության մեջ տրամադրություններն այնպիսին են, որ ոչ մի թիզ հող չպետք է հանձնել, ինչի՞ կհանգեցնի այս իրավիճակը:

– Գիտեք, մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, համաձայն է շարունակել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, և հենց այնպես չէին նրանք հանդիպում, և հենց այնպես չէ նաև ի հայտ եկել, որ գոյություն ունի Կազանյան փաստաթուղթ, որին նա համաձայնություն է տվել, այս փաստաթղթով տարածքների հանձնում պետք է տեղի ունենա, նշանակում է, որ մենք փուլ առ փուլ հանձնում ենք մեր հայրենիքը՝ սկզբից տարածքներ, տարածքներ ձևակերպմամբ, բայց դա մեր հայրենիքի անբաժան մասն է, որից հետո իբրև թե ինչ-որ գործընթացներ պիտի տեղի ունենան, բայց սա նշանակում է, որ մենք հանձնում ենք մեր հայրենիքը փուլ առ փուլ, դա նշանակում է, որ հայրենիքի որոշ շրջաններ հատված առ հատված արդեն կանցնեն թշնամու ձեռքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում