Ավարտին է մոտենում ամռան առաջին ամիսը, և հայտնի նորաձևության տների համար սկսվում է pre-fall հավաքածուների ժամանակը: Նման միջսեզոնային հավաքածուներից մեկն էլ ներկայացրել է մոդել Դրի Հեմինգուեյը: Այս մասին հաղորդում է Spletnik-ը:
Louis Vuitton ապրանքանիշի հետ համագործակցող Էռնեստ Հեմինգուեյի ծոռնուհին արդեն մի քանի տարի է, ինչ ապրանքանիշի գովազդի նոր աստղն է:
Նոր հավաքածուի համար նկարահանումները տեղի են ունեցել Փարիզի շքեղ հյուրանոցներից մեկում: Լուսանկարներում Դրին էլեգանտ տեսք ունի: Նա ճամփորդության պատրաստվող հարուստ ժառանգորդուհու կերպարում է, ով ճամպրուկին նստած սպասում է իր արքայազնին:











































