Այցով ՀԱՀ-ում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը հանդիպել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ընտանիքի հետ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Ինչպես հայտարարել է Օբաման, նա խոսել է Մանդելայի ընտանիքի անդամների հետ և հեռախոսազրույց ունեցել նրա կնոջ՝ Գրասա Մաշելի հետ, ով հիվանդասենյակում անընդմեջ գտնվում է 94-ամյա քաղաքական գործչի մահճի մոտ: Օբաման ավելի վաղ հայտարարել էր՝ վստահ չէ, որ կկարողանա քաղաքական գործչի հետ անձնական հանդիպում ունենալ:
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ նա աջակցություն է հայտնել Մանդելային և նրա ընտանիքին այդ դժվարին պահին, որում այժմ նրանք գտնվում են:
«Մանդելայի գործերը մեծ ազդեցություն են գործել ազատ Հարավային Աֆրիկայի կառուցման վրա և ոգեշնչել են ողջ աշխարհի մարդկանց, այդ թվում՝ նաև ինձ: Դա ժառանգություն է, որը մենք բոլորս պարտավոր ենք պատվել»,- ասել է Օբաման:
Հունիսի սկզբին Մանդելան հայտնվել է Պրետորիայի հոսպիտալներից մեկում՝ թոքերի ինֆեկցիա ախտորոշմամբ: Մի քանի օր առաջ նրա վիճակը ծայրահեղ էր, հետո նորից բարելավվեց: Իշխանությունները հայտարարում են, որ նախկին նախագահը կրկին ծայրահեղ ծանր վիճակում է, սակայն հույս են հայտնել, որ նա շուտով կապաքինվի և դուրս կգա հիվանդանոցից:








































