Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարացման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Կանցլերը Բրյուսելում հունիսի 28-ի երեկոյան ԵՄ պետությունների ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ ինքն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԵՄ առաջնորդներին հասկացնել են տվել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարացումը, «ցավոք սրտի, անհրաժեշտ է»՝ փոխանցում է The Wall Street Journal-ը։
Հղում անելով Ուկրաինայի հարավ-արևելքում կրակի դադարեցման մասին «Մինսկ-2» պայմանավորվածությանը՝ Մերկելը հայտարարել է, որ պատժամիջոցների երկարացման հարցում որևէ խոչընդոտ չկա, և որ պատժամիջոցների երկարացումը կապված է Մինսկի պայմանավորվածությունների իրագործման մակարդակի հետ։











































