Նոր Ընտրական օրենսգրքում մի քանի տեխնիկական հարցերի շուրջ բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը Հայաստանի կառավարությունը հնարավոր է այդպես էլ չհայթայթի, համենայնդեպս եթե դոնոր կազմակերպություններն արդեն իրենց հասանալիք մասով խոստումը տվել են, մեր իշխանությունները ֆինանսավորման իրենց հասանելիքի մասով նշում են, թե բյուջեյում գումար չկա։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ անկախ նրանից ֆինանսավորում կլինի, թե ոչ՝ իրենց դժգոհությունները մնում են ուժի մեջ և այս նոր Ընտրական օրենսգրքի գնահատականը խիստ բացասական է։
Հայաստանի իշխանությունների պահվածքն այս օրերին և Ազգային ժողովի քննարկումներն էլ զուտ միջազգային կառույցների հետ առևտուր իրականացնելու տպավորություն են թողնում։
«Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը իր հերթին նշեց, որ ողջ գործընթացը՝ բանակցությունները, 4+4+4 ձևաչափով քննարկումները, որոշակի զիջումները չեն եղել իշխանությունների բարի կամքով և ցանկությամբ, դրանք ցավոտ զիջումներ էին, որոնց երկար ժամանակ իշխանությունները դիմադրել են։
Իշխանություններն, ըստ մեր զրուցակցի, այժմ անում են ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ ֆինանսավորումը չհատկացնեն՝ դա թողնելով հաջորդ ընտրություններին, մինչդեռ սահամանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն ամենակարևորն են։
Մանրամասները՝ տեսանյութում:









































