Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ` Ստամբուլում Աթաթուրքի օդանավակայանի արտաքին չվերթների տերմինալում ահաբեկչություն է իրականացվել:
Ընդգծվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է երկու մահապարտների կողմից: Պայթյունները հնչել են երկու տարբեր վայրերում: Պայթյուններից հետո փակվել են օդանավակայանի ելքերը:
Պայթյուններին զուգահեռ լսվել է նաև 30-40 կրակոց: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ ու շտապօգնության մեքենաներ: Ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ:





































