Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տարբեր ելույթներից հատվածներ են համադրել կանադացի երգիչ Դրեյքի One Dance կոմպոզիցիային, հայտնում է Lenta.ru-ն:
Այդպիսով, Դրեյքի փոխարեն երգի տեքստը վերարտադրել է ԱՄՆ նախագահը: Տեսանյութը YouTube-ում տեղադրել է Baracksdubs օգտատերը, ով մասնագիտացած է Օբամայի ելույթներից տարբեր հիթեր կազմելու մեջ՝ Մայքլ Ջեքսոնի Thriller, Ջասթին Բիբերի Sorry և այլն:








































