Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Հնարավոր է՝ Արտակ Բուդաղյանը ներգրավվի որպես մեղադրյալ

Հայաստանի զինդատախազ Գևորգ Կոստանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորում է «բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զինդատախազը քննության արդյունքում չի բացառել որևէ սցենար:

Նախօրեին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարարության քննչական վարչությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու պահանջի վերաբերյալ որոշման կայացումը: Բուդաղյանի եղբայրը` հունիսի 1-ի երեկոյան Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը քրեական գործով արդեն իսկ ճանաչվել է որպես տուժող:

«Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու միջնորդությունը հետաձգվել է: Որպեսզի որոշվի, որ անձը հանցագործության արդյունքում տուժել է, այսինքն իրեն պատճառվել է ֆիզիկական, նյութական կամ բարոյական վնաս (իսկ այս դեպքում մասնավորապես), դեռևս անհրաժեշտ են բազմաթիվ քննչական, դատավարական գործողություններ: Համապատասխան փորձաքննության արդյունքների և այլ ապացույցների համադրության արդյունքում միայն հնարավոր կլինի հստակեցնել գործին մասնակից յուրաքանչյուր անձի դերը, նշանակությունը, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրավական գնահատական տալ այդ գործողություններին»,- ասել է Գևորգ Կոստանյանը:

Դեպքի առթիվ, հիշեցնենք, երկու անձի` Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդուն և 25-ամյա թիկնապահին Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներ են առաջադրված: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են:

Զինդատախազը հայտնի տեսանյութի տարածումից հետո հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ տեղի է ունեցել զինված հարձակում կոնկրետ անձի կողմից, ապա փոխհրաձգություն, իսկ շարժառիթները այժմ ճշտվում են, ըստ երևույթին նկատի ունենալով Բուդաղյաններին: Ուստի երեկ «Ազատություն» ռադիոկայանը փորձել է Գևորգ Կոստանյանից ճշտել, հնարավո՞ր է անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում Արտակ Բուդաղյանը ընդգրկվի որպես մեղադրյալ. – «Ամեն ինչ հնարավոր է: Իրավական գնահատականներին կանդրադառնանք հաջորդիվ»,- ասաց զինդատախազը:

Գևորգ Կոստանյանը չի պատասխանել այն հարցին, թե «զինված հարձակման» վերաբերյալ իր կարծիքն արդյո՞ք շարունակում է մնալ ուժի մեջ: Իսկ մեր այն դիտարկմանը, թե Բուդաղյանների պաշտպանական կողմը քննադատում է իրեն` նման կարծիք հնչեցնելու համար, զինդատախազը հակադարձել է. – «Ես հարգում եմ ցանկացած կարծիք: Իրավական առումով ցանկացած քննադատության պատասխանները իրենք կտեսնեն քրեական գործում, համապատասխան որոշումների մեջ»:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործի իրական հանգամանքների տեսանկյունից անհնար է համարել Արտակ Բուդաղյանին որպես մեղադրյալ ներգրավելը` միաժամանակ հավելելով. – «Բայց հաշվի առնելով զինդատախազի ի սկզբանե դրսևորած այդ միակողմանի մոտեցումը` ես հիմա ոչինչ չեմ բացառում: Ես դա հնարավոր եմ համարում ոչ թե ելնելով գործի իրական հանգամանքներից, այլ հաշվի առնելով զինդատախազի տենդենցիոզ մոտեցումը, որն առաջին օրվանից դրսևորվում է: Գործի հանգամանքներից ելնելով բացառված է, որ Արտակ Բուդաղյանը ներգրավվի որպես մեղադրյալ, ինքը դեպքի հենց հաջորդ օրվանից պիտի ճանաչված լիներ որպես տուժող: Ես վախենում եմ, որ քրեական գործի նյութերը հիմա համապատասխանեցվում են զինդատախազի առաջին օրվա հայտարարություններին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում