Եվրախորհրդարանն արտահերթ նիստի ընթացքում ընդունել է բանաձև՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի անհապաղ գործարկման կոչով։ Այս մասին հայտնում է SkyNews-ը։
Քվեարկությունը տեղիօ է ունեցել այսօր Բրյուսելում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիային կոչ էր արել հնարավորինս շուտ հստակեցնել Brexit-ի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Բրիտանիան պետք է հայտարարի իր դիրքորոշման մասին՝ անորոշությունից խուսափելու համար։








































