Հայտնի Happy Birthday To You երգը վերջնականապես անցնում է հանրային հասանելիության, հայտնում է CBS News-ը: Համապատասխան որոշումն ընդւոնել է ԱՄՆ դատարանը:
Happy Birthday To You-ի հեղինակային իրավունքի մասին հայցը 2013 թ. հունիսին ներկայացրել է Good Morning to You Productions կինոընկերությունը, որը փաստագրական ֆիլմ է նկարահանել այդ երգի մասին: Այն ֆիլմում օգտագործելու համար ռեժիսոր Ջենիֆեր Նելսոնը 1 500 դոլար է վճարել: Ավելի ուշ հայցին միացել են այլ կինեմատոգաֆներ ևս, որոնք Warner-ին վճարել են երգի օգտագործման համար:
2015 թ. սեպտեմբերին Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատարանը Happy Birthday to You-ն ճանաչել է համազգային սեփականություն: 2016 թ. հունիսի 27-ին դատավոր Ջորջ Քինգը հաստատել է համաձայնագիրը, որի համաձայն՝ Warner/Chappell Music-ն այլևս չի կարող հավակնել երգի իրավունքների տերը լինելուն: Ընկերությունը համաձայնել է 14 մլն դոլար վերադարձնել նրանց, ովքեր վճարել են երգի օգտագործման համար:









































