Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը մեկնաբանել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչում Իսպանիայի ընտրանու դեմ հանդիպմանն իր մասնակցության փաստը:
Հենց այստեղ` «Մարականա» մարզադաշտում 17 տարեկան հասակում դարպասապահն անցկացրել է իր մեկնարկային հանդիպումը «Ֆլամենգո»-ի կազմում:
«Այստեղ է սկսվել ամեն ինչ: Այժմ կրկին վերադառնում եմ «Մարականա»` հաղթանակի ակնկալիքով: Բրազիլիայի հավաքականը կարող է հաղթանակ տանել, մանավանդ` «Մարականա»-ում»,- ասել է Սեզարը:





































