ԵՄ-ից Լատվիայի դուրս գալու նախաձեռնությունը ստորագրել է ավելի քան 2000 մարդ։ Այս մասին է վկայում հանրային նախաձեռնությունների manabals.lv կայքում հայտնված տեղեկատվությունը։
Լատվիայի դուրս գալու հարցը կայքում դրվել էր 2012 թվականին, սակայն ԵՄ-ն լքելու Բրիտանիայի քաղաքացիների որոշումից հետո կտրուկ ավելացել է լատվիացիների թիվը, ովքեր աջակցել են այդ նախաձեռնությանը։
Եթե նախաձեռնությունը 10 հազար ստորագրություն հավաքի, ապա այն կքննարկվի Սեյմի կողմից։
Լատվիան ԵՄ-ին անդամակցում է 2004 թվականից։








































