Ընթացիկ տարում կարիքավորներին օգնելու համար անհրաժեշտ է ևս 16.1 մլրդ դոլար՝ հայտնել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը։
2016 թվականի մարդասիրական գործարքների առաջնային ծրագիրը գնահատվել է 19.7 մլրդ դոլար և նախատեսված է եղել աշխարհում 86.6 մլն մարդու օգնություն ցուցաբերելու համար։ Սակայն վարչությունում հայտնել են անցած տարվա դեկտեմբերին համաձայնեցված ծրագրի վերանայման մասին։
«Աշխարհում մարդասիրական օգնության կարիք ունեցողների թիվը հասել է ռեկորդային՝ 130 մլն մարդու, և անհրաժեշտ է ևս 16.1 մլրդ դոլար այս տարի առավել կարիքավոր 95.4 մլն մարդու օգնության համար»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ծրագրի վերանայումը պայմանավորված է շարունակվող հակամարտություններով և տարերային աղետներով։
Նշվում է, որ ներկայում համաշխարհային մարդասիրական արձագանքման ծրագիրը ֆինանսավորված է 1/4-ով։











































