Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

«Մեծ Բրիտանիայի դուրս գալը կուժեղացնի ԵՄ-ը, և որքան քիչ «նախլեբնիկ» մնա, այնքան լավ». Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

 

–  Պարոն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ի՞նչ անդրադարձ կունենա Եվրամիության և ընդհանրապես այն երկրների վրա, ովքեր ցանկանում էին մուտք գործել ԵՄ:

– Ի զարմանս շատերի՝ ես համարում եմ, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե ի վերջո՝ դուրս գա, կհամախմբի Եվրամիությունը և այն կդարձնի ավելի միասնական կառույց: Հայաստանում և շատուշատ այլ երկրներում այդ հարցի նկատմամբ արձագանքը ավելի շատ կարծրատիպային է: Իմ կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության համար շատ դրական կլինի, և ահա թե ինչու. առանց բացառության բոլոր կարևորագույն ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում՝ եվրոգոտու, շենգենյան գոտու և այլն, Մեծ Բրիտանիան չէր մասնակցում: Մեծ Բրիտանիան չի ընդունել նաև ներքին միգրացիոն քաղաքականությունը՝ էլ չասած արտաքին միգրացիան:

Ինչպես գիտեք, այս տարվա փետրվարի 19-ին ստորագրվեց Մեծ Բրիտանիա-Եվրամիություն հայտնի պայմանագիրը, որի համաձայն՝ ԵՄ-ն գնաց մի շարք զիջումների: Այդ զիջումները նշանակում էին, որ Մեծ Բրիտանիան սկսեց ավտոմատ դուրս գալ ԵՄ-ից: Ուստի զարմանալի է հանրաքվեից հետո բարձրացված այս մեծ աղմուկը: Մեծ Բրիտանիան վաղուց դե-ֆակտո ԵՄ լիարժեք անդամ չէր, պարզապես հիմա նրանք ցանկանում են դա ամրագրել դե-յուրե: Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի վերջին տարիների քաղաքականությունը շատ վտանգավոր էր Եվրամիության համար, այն կարող էր քանդել ԵՄ-ն: Եվ ես վստահ եմ՝ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա, Եվրամիությունն ավելի կուժեղանա:

Ի տարբերություն շատերի՝ ես կարծում եմ, որ այժմ տեղի կունենա ոչ թե այս գործընթացի շղթայական ռեակցիա, այլ կսկսվի այլ պրոցես՝ Մեծ Բրիտանիայի քանդման պրոցեսը, ինչն ավելի արագ կզարգանա, քան եվրոպական անջատողական պրոցեսները, և այլ պետություններ չեն հասցնի բարձրացնել և լրջորեն զարգացնել ԵՄ-ից դուրս գալու հարցը: Վստահաբար, օրինակ, կարող եմ ասել, որ այս անգամ Մեծ Բրիտանիայից անջատվելու հարցով Շոտլանդիայի հանրաքվեն կանցնի, իսկ առաջին հանրաքվեն չանցավ շնորհիվ այն բանի, որ Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ էր: Մյուս անջատողական շարժումը սկիզբ է առնում Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ ձևը գտան՝ ասելով, որ իրենք կմիավորվեն Իռլանդիայի հետ և կմնան ԵՄ անդամ:

Ուստի ես կարծում եմ, որ բոլորը զգուշորեն կհետևեն, թե դա ինչով կավարտվի Մեծ Բրիտանիայի համար:

– Պարոն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում՝ Եվրամիությունը բարեփոխվելու անհրաժեշտություն ունի, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ այլ երկրներ (Ուկրաինա, Վրաստան) ևս ձգտում էին դառնալ ԵՄ անդամ:

– Իհարկե, այս երևույթը մարտահրավեր էր, ԵՄ-ն հասկանում է, որ դրան պետք է արձագանքի: Եվ հունիսի 28-ին ԵՄ գերագույն հանձնակատար Մոգերինին ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը ներկայացնելու է փաստաթուղթ՝ կապված բարեփոխումների հետ: Ակնհայտ է, որ այսօր պետք է լուծվեն նաև ռազմավարական հարցեր: ԵՄ կարևորագույն մարտահրավերներից է նաև պոպուլիզմը՝ բացի անվտանգությունից և միգրացիոն պրոցեսներից:

Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է Հայաստանում հաղթահարվեն այդ պոպուլիստական դրսևորումները Եվրոպայի նկատմամբ, թեև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և հեռու է ճամփան մինչև Եվրամիություն:

– Մենք նախապես ներկայացրել էինք ԵԱՏՄ մտնելու բոլոր կոռուպցիոն ռիսկերը: Օրինակ՝ հիմա՝ այս բերքառատ սեզոնին, փակ է Վերին Լարսի ճանապարհը, որը, իմ կարծիքով, կապված է կոռուպցիոն ռիսկի հետ:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա, այո՛, Եվրոպան շատ լուրջ գործընկեր է, բայց նա էլ ունի իր թերությունները: Ուստի պետք է վարել բանակցություններ և հասնել ավելի լավ պայմանների: Ես չեմ կարծում, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը շատ ուժեղ ազդեցություն կունենա Հայաստանի համար: Նույնիսկ ընդհակառակը՝ չեմ բացառում, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո մեզ համար ավելի հեշտ և արդյունավետ կլինի աշխատել Եվրոպայի հետ: Առանց Մեծ Բրիտանիայի Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ ավելի հասկանալի և հստակ դիրքորոշում կունենա: Եվրամիությունում ինչքան «նախլեբնիկ» (Սլովակիայի նման) քիչ լինի, այնքան լավ՝ Հայաստանի համար: Իհարկե, Մեծ Բրիտանիան «նախլեբնիկ» չէ, բայց նա ԵՄ առջև իր պահանջներով արգելակում էր ինտեգրացիան՝ դրանով իսկ սպառնալով փլուզել միությունը: Այնպես որ՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալով՝ ԵՄ ինտեգրացիոն խաղի կանոնները մեզ համար ավելի հստակ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում