Ֆրանսիայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Սեն Դենիի «Ստադ դե Ֆրենս» մարզադաշտում մեկնարկեց մրցաշարի 1/8 եզրափակչի Իտալիա – Իսպանիա հանդիպման առաջին խաղակեսը:
Հանդիպման հաշիվը բացվել է 32-րդ րոպեին: Էդերի իրացրած տուգանային հարվածից հետո Դավիդ դե Խեան հետ է մղել գնդակը: Վրա հասած Ջորջիո Կիելինին բացել է հանդիպման հաշիվը:










































