Կանադայի մեծությամբ երրորդ՝ Լավալ քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Դյուփլեսին հրաժարական է տվել՝ սեռական բնույթի սկանդալի հետ կապված: Այս մասին հաղորդում է CBC News հեռուստաալիքը:
Դյուփլեսին մեղադրվում է այն բանում, որ օգտվել է մարմնավաճառուհու ծառայություններից: Նշվում է, որ հունիսի 14-ին նա մարմնավաճառուհուն կանչել է Լավրենտյան լեռներում գտնվող իր տնակը: Նա եկել վարորդի և մի կնոջ ուղեկցությամբ: Երբ կանանցից մեկը ճանաչել է քաղաքապետին, անմիջապես չեղյալ է համարել կանչը:
Դյուփլեսին հերքում է, որ երբևէ փորձել է օգտվել սեռական բնույթի ծառայություններից: Իսկ ուրբաթ օրը մամլո ասուլիսում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել քաղաքապետի պաշտոնը:
Նշենք, որ Դյուփլեսին Քվեբեկ նահանգի Լավալ քաղաքի քաղաքապետի պաշտոնում էր նշանակվել այն բանից հետո, երբ նոյեմբերին քաղաքի նախկին քաղաքապետ Ժիլ Վայանկուրն աշխատանքից հեռացվել էր՝ կոռուպցիայի, ավազակության և բանդիտիզմի մեղադրանքով:
Դյուփլեսին Քվեբեկ նահանգում մեկ ամսվա ընթացքում հրաժարական տված երկրորդ քաղաքապետն է՝ Մոնրեալի քաղաքապետ Մայքլ Էփլաբումից հետո:









































