Տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից աշխարհում մարդիկ ոչ մի վայրկյան չեն կարող բաժանվել իրենց հեռախոսներից: Հենց այդ մարդկանց համար էլ Perpetual Kid դիզայն-ստուդիան մշակել է հեռախոսն ամրացնելու հարմարանքով Cell Phone Holder Party Cup բաժակը, որը թույլ է տալիս միաժամանակ խմել և դիտել հեռախոսի նկարները:
Բաժակի վրա հարմարանքն ամրացված է այնպես, որ կարելի է դրա վրա փակցնել հեռախոսը և միաժամանակ դրանից խմել: Այս բաժակը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում իրենց հեռախոսներից բաժանվել նույնիսկ խմելու ժամանակ: Բաժակը ստեղծողների կարծիքով՝ Cell Phone Holder Party-ը երեկույթներ այցելելն ավելի պրակտիկ է դարձնում: Դրա արժեքը 9 դոլար է:








































