«Կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՞ ոչ» հարցին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խուսափեց հստակ պատասխան տալուց: Նա նշեց, որ ինքը դատավոր չէ եւ չի կարող ասել՝ այդ մարդիկ մեղավո՞ր են, թե՞ ոչ. «Եթե այդ մարդիկ դատվել են, եւ նրանց նկատմամբ արդեն մի քանի տարի դատական գործընթացներ են ընթանում, ապա դա իմ գնահատելու բանը չէ»: