Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան զգալի առաջընթացի է հասել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչի մասին կհայտարարվի շուտով:
«Կան հիանալի արդյունքներ (Ռուսաստանի հետ հարաբերություններում): Մոտ ժամանակներս մենք ժողովրդին կհայտնենք այդ մասին տեղեկատվությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ ռուսական ինքնաթիռի միջադեպից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ազդակներ կան:








































