Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը բուժզննում է անցել Թուրինի «Յուվենթուս»-ում։
Իտալիայի գործող չեմպիոնը պաշտպանի տրանսֆերի մասին հայտարարել էր ավելի վաղ։ Բուժզննում անցնելուց հետո Ալվեսը պաշտոնապես պայմանագիր կստորագրի։
Հիշեցնենք` ավելի վաղ Ալվեսը լուծարել է «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը, այնուհետև հայտարարել, որ պայմանագիր կստորագրի թուրինյան ակումբի հետ:











































