Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է կանխել ԵՄ-ից այլ երկրների ելքը Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ բրիտանացիները կողմ են քվեարկել ԵՄ-ից երկրի դուրս գալուն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ելույթ ունենալով Քրիստոնեա-դեմոկրատական միության հանդիպմանը, որի առաջնորդն է նա, Մերկելը հայտարարել է, որ ֆինանսական շուկաները շատ անհանգստացած են, որ հանրաքվեից հետո ԵՄ-ն այլևս չի ենթարկվի կարգավորման։ Նրա խոսքով՝ այժմ ժամանակը չէ արագ խորացնելու համագործակցությունը եվրոգոտում՝ հայտնել են գործակալությանը նիստի մասնակիցները։









































